ԿԲ նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վիեննա
1 րոպեի ընթերցում
![ԿԲ նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վիեննա](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/12/997995.jpg)
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վիենա, որտեղ «Եվրոպայում Հայաստանի ֆինանսական համագործակցության կենտրոնում» նախատեսված է գերմանական KfW բանկի հետ համատեղ գործող գերմանա-հայկական հիմնադրամի ծրագրերի դիտորդ խորհրդի հերթական նիստը:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, նիստի շրջանակում ստորագրվելու են մի շարք վարկային համաձայնագրեր՝ մասնավորապես վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսության և բնակարանային ֆինանսավորման ոլորտներում:
ԿԲ նախագահը մասնակցելու է նաև ՀՀ առևտրային բանկերի ղեկավարների համար անցկացվելիք բանկային ռիսկերին նվիրված կլոր-սեղան քննարկմանը, որին որպես բանախոս հրավիրված են ոլորտի առաջատար մասնագետներ:
ԿԲ պատվիրակությունը հանդիպումներ է ունենալու ավստրիական առաջադեմ ապահովագրական ընկերությունների ղեկավարների հետ, որոնց ընթացքում քննարկվելու են ավստրիական ընկերությունների Հայաստան մուտքի և նոր ներդրումներ իրականացնելու հնարավորությունները: