Մեր պարտքը Կոստանյանին վերաբերող փաստաթղթերը ներկայացնելն է, մնացածը սուվերեն երկրի իրավունքն է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ դատախազության պարտքն է ներկայացնել ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Գևորգ Կոստանյանին վերաբերող բոլոր փաստաթղթերը, իսկ արդեն մնացած բոլոր ընթացակարգերը սուվերեն երկրի որոշելու իրավունքն է:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 29-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Գևորգ Կոստանյանի կալանավորման վերաբերյալ հարցին:

«Կան սահմանված ընթացակարգեր և մեր պարտքն է այդ ընթացակարգերը ապահովել, անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել: Յուրաքանչյուր երկիր այս իրավիճակներում սուվերեն որոշումներ է կայացնում՝ թեև այս սուվերենությունը լիարժեք անսահմանափակ չէ: Կոնվենցիաները ունեն հստակ և կատեգորիկ կարգավորումներ, և յուրաքանչյուր նմանատիպ դեպքերում պետք է այդպես լուծումներ ստանան այդ հարցերը»,- եզրափակեց Դավթյանը:

Նոյեմբերի 29-ին ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: ՀՔԾ-ն միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Գևորգ Կոստանյանը դեռ սեպտեմբերին Մարտի 1-ի գործով կանչվել էր ՀՔԾ: Նա այդ ժամանակ հայտնել էր, թե արտերկրում է և կվերադառնա օրեր անց:

2006 թ. մարտի 14-ին ՀՀ վարչապետի որոշմամբ Կոստանյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ և այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2008 թ. հուլիսի 2-ը: 2008 թ. հուլիսին ՀՀ Նախագահի կարգադրությամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական, ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ։ 2011 թ. հունվարի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել էՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: 2013-16 թվականներին զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը:

Հայերեն English

Էներգետիկ առևտուրը չպետք է բացառություն լինի Հայաստան-Ադրբեջան երկկողմ առևտրից. Եղոյան

Պուտինը խոստացել է հայելային պատասխան տալ ռուսական առևտրային նավերի բռնագրավմանը

Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Եղոյան

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը