«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերությունը գործարկում է CQ Armenia Growth ֆոնդը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: CQ Armenia Growth Fund-ը նախատեսված է Հայաստանի և օտարերկրյա անհատ և ինստիտուցիոնալ ներդրողների համար, որոնք ձգտում են իրենց ներդրումներից վաստակել արդար ֆինանսական եկամուտ՝ միաժամանակ մասնակից լինելովՀայաստանի տնտեսության զարգացմանը։ Ֆոնդն իր ներդրողներին ապահովում է ռիսկերի կառավարման բարձր մակարդակ, ակտիվների դիվերսիֆիկացիա և գրավիչ ներդրումներ՝ կարգավորվող շուկաների պարտատոմսերում, բաժնետոմսերում և այլ ֆինանսական ակտիվներում, որոնց առնվազն 60%-ը ներդրվում է ՀՀ դրամով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆոնդը կրկնօրինակում է «Ցե-Կվադրատ Ամպեգա Պահպանողական» կենսաթոշակային ֆոնդի ներդրումային ռազմավարությունը, որը ստեղծվել է և կառավարվում է ընկերության միջազգային հիմնադիրների հետ սերտ համագործակցության արդյունքում: Ֆոնդը կառավարում է 250.000 մասնակցի ավելի քան 117 միլիարդ ՀՀ դրամ արժողությամբ ակտիվներ:

«Մենք վստահ ենք, որ այսօր Հայաստանն ունի տեղական և օտարերկրյա ներդրողների միջոցները տնտեսություն ներգրավելու մեծ ներուժ՝ հաշվի առնելով առկա մի շարք գործոններ, այդ թվում՝ մեր երկրի ժողովրդավարական կառավարման ձևը, հարուստ մարդկային կապիտալը, մակրոտնտեսական կայունությունը և զարգացող ֆինանսական շուկան։ Առավել բազմազան դարձած խթանները, այդ թվում Հայաստանի աճող միջազգային վարկանիշը, նպաստում են վստահության ամրապնդմանը և ներառական տնտեսության ձևավորմանը՝ էլ ավելի բարձրացնելով երկրի գրավչությունն արտաքին ներդրումների համար, որոնց թվում առավել կարևոր են սփյուռքահայերի ներդրումները»,-նշեց«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության Խորհրդի նախագահ՝ Էրնստ-Լյուդվիգ Դրայսը։

«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»-ն ընդլայնում է իր ֆոնդերի ցանկը՝ առաջարկելով նոր ներդրումային ֆոնդ Հայաստանում։ Մենք դրական ենք տրամադրված նոր հեռանկարներին․ CQ Armenia Growth Fund-ը ենթադրում և ակնկալում է դառնալ ճանաչված ինչպես հայաստանյան, այնպես էլ օտարերկրյա ներդրողների շրջանում՝ հաշվի առնելով ֆոնդի ներդրումային ռազմավարությունը և պոտենցիալ եկամտաբերության մակարդակը», - ասաց«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության Գլխավոր գործադիր տնօրեն Արման Վարդանյանը։

    1. «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերությունը գերմանական Տալանքս և ավստրիական Ցե-Կվադրատ ընկերությունների կողմից համատեղ ստեղծված ձեռնարկություն է, որը հանդիսանում է ակտիվների կառավարիչ ընկերություն Հայաստանում և 2013 թ. ի վեր կառավարում է 258,345մասնակցի 117միլիարդ ՀՀ դրամ կենսաթոշակային միջոցներ:
    2. Օտարեկրյա ներդրումային ընկերության կողմից կառավարվող հրապարակայի, բաց, ստանդարտ, պայմանագրային ֆոնդ:
Հայերեն English Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները