Տնտեսություն

ԿԲ-ի գնած արտարժութային միջոցների ծավալը հասել է աննախադեպ 521.8 մլն դոլարի

1 րոպեի ընթերցում

ԿԲ-ի գնած արտարժութային միջոցների ծավալը հասել է աննախադեպ 521.8 մլն դոլարի

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկի կողմից գնված արտարժութային միջոցների ծավալը հասել է Հայաստանի պատմության մեջ աննախադեպ ցուցանիշի՝ 521.8 մլն դոլարի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ցուցանիշը վկայում է արտարժույթի մեծ ծավալի ներհոսքի մասին դեպի Հայաստան

«Այս ցուցանիշը վկայում է արտարժույթի մեծ ծավալի ներհոսքի մասին դեպի Հայաստան, ինչը ֆինանսական համակարգի կայունության փայլուն արտահայտություն է, նոր հնարավորություններ է ստեղծում բիզնեսի համար, մեծացնում է ֆինանսական ռեսուրսների հասանելիությունը»,-նշել է վարչապետը:

Նա նկատել է՝ 521.8 միլիոն դոլարը աննախադեպ ցուցանիշ եւ իրավիճակ է Հայաստանի պատմության համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում