Դատական համակարգը պետք է ենթարկվի խորքային փոփոխությունների. Փաշինյանը՝ առկա մարտահրավերների մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետությունում մի շարք մարտահրավերներ է տեսնում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց նոյեմբերի 26-ին ՀՀ Ազգային ժողովում ընթացող Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության 15-ամյակի առթիվ կազմակերպված միջազգային երկօրյա համաժողովի ժամանակ իր բացման խոսքում:

«Հայաստանի Հանրապետությունն աներկբա ժողովրդավար երկիր է, բայց այդ ժողովրդավարությունը գոյություն ունի որպես էմոցիոնալ արտահայտություն, որը ձևավորվել է 2018թ. տեղի ունեցած թավշյա հեղափոխության արդյունքում: Մենք հիմա կարիք ունենք այդ ժողովրդավարությունն ուժեղ դարձնել ինստիտուցիոնալ առումով: Այս հարցում մենք աներկբա գնալու ենք առաջ: Հաջորդ մարտահրավերը դատական անկախ համակարգի կայացումն է: Մենք արձանագրում ենք, որ օրենսդիր, գործադիր իշխանության հետ զուգահեռ դատական իշխանությունն է նաև, որ նպաստել է մարդու իրավունքների պաշտպանության զանգվածային ոտնահարումներին: Մեր առաջնային մարտահրավերն է ունենալ անկախ դատական համակարգ: Մենք սկզբունքորեն դեմ ենք վերահսկողության տակ գտնվող դատական համակարգ ունենալուն: ՀՀ-ում դատական համակարգը վերից վար պետք է ենթարկվի խորքային բովանդակային փոփոխությունների, այնպես, որ այն լինի իրապես անկախ»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մեծ խնդիր կա նաև իրավական համակարգի աշխատանքի որակի հետ կապված:

«Դրանք օբյեկտիվ են, որովհետև այդ համակարգերն աշխատել են մի պայմաններում, որոնք իրենց խորքում հակոտնյա են եղել մարդու իրավունքների պաշտպանությանը, այս ողջ բարեփոխումների համատեքստում մեզ համար առանցքային է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը»,- նշեց վարչապետը:

ՀՀ վարչապետը հավելեց, որ այս խնդիրների լուծումը պետք է լինի ՀՀ կառավարության և Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի համատեղ աշխատանքի արդյունքը:

Հայերեն English Русский

Էներգետիկ առևտուրը չպետք է բացառություն լինի Հայաստան-Ադրբեջան երկկողմ առևտրից. Եղոյան

Պուտինը խոստացել է հայելային պատասխան տալ ռուսական առևտրային նավերի բռնագրավմանը

Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Եղոյան

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը