Հասարակական

Գեւորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ

1 րոպեի ընթերցում

Գեւորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օջանյանյանը:

«Գևորգ Կոստանյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 203֊րդ հոդվածի 1-ին մասի կարգով նրան առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք առաջադրելու համար»,-ասաց Մարինա Օհանջանյանը:

Գևորգ Կոստանյանը դեռ սեպտեմբերին Մարտի 1-ի գործով կանչվել էր ՀՔԾ: Նա այդ ժամանակ հայտնել էր, որ գտնվում է արտերկրում և կվերադառնա օրեր անց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում