Սպորտ

Ազատ ոճի ըմբշամարտի առաջնությանը մասնակցում են քիչ թվով մարզիկներ 

1 րոպեի ընթերցում

Ազատ ոճի ըմբշամարտի առաջնությանը մասնակցում են քիչ թվով մարզիկներ 

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ըմբշամարտի ազատ ոճի առաջնության մասնակիցների թիվը շատ չէ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը: «Հայաստանի առաջնության մասնակիցների քանակը պակասում է, և դա կապված է այն բանի հետ, որ բոլոր մարզիկները, ովքեր Եվրոպայի և աշխարհի առաջնությունում գրավում են 5-րդ տեղից ցածր հորիզոնական` ստիպված են բանակ գնալ և ծառայել»,-ասաց Կուրղինյանը:

Վերջինս փաստեց, որ Արսեն Հարությունյանը չի մասնակցում առաջնությանը, բայց մյուս առաջատար մարզիկները իրենց ուժերն են փորձում երկրի առաջնությունում: «Առաջնության ավարտին կձևավորվի հավաքականը, որն էլ հունվարին Ծաղկաձորում կանցկացնի առաջին ուսումնամարզական հավաքը: Այդ կերպ կնախապատրաստվենք վարկանիշային մրցաշարերին»,-շեշտեց նա:

Հայաստանի առաջնությանն այս տարի մասնակցում են մոտ 80 մարզիկ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում