Վարչապետի այցին ընդառաջ․ հայ-իտալական տնտեսական կապերը դինամիկ զարգանում են

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 20-22-ը պաշտոնական այց կկատարի Իտալիա։

ՀՀ վարչապետի այցին ընդառաջ «Արմենպրես»-ը ներկայացնում է հայ-իտալական տնտեսական և քաղաքական կապերի վերաբերյալ տեղեկանք։

Տնտեսական հարաբերություններ

Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների` ՀայաստանիՀանրապետության առևտրաշրջանառությունը Իտալիայի հետ 2019 թվականիհունվար-սեպտեմբերին կազմել է 195․7 մլն. ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13․4%-ով (2018 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 172.6 մլն. ԱՄՆ դոլար): 2019 թվականի հունվար-սեպտեմբերին արտահանումը Հայաստանի Հանրապետությունից Իտալիա կազմել է 46.49 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածիհամեմատ աճել է 25.6%-ով (2018 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 37.0 մլն. ԱՄՆ դոլար): 2019 թվականի հունվար-սեպտեմբերին Իտալիայից Հայաստանի Հանրապետություն ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 149.26 մլն. ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10.1%-ով (2018 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 135.6 մլն.ԱՄՆ դոլար):

Միաժամանակ, ՀայաստանիՀանրապետության առևտրաշրջանառությունը Իտալիայի հետ 2018 թվականին կազմել է 232.48 մլն. ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 15.5%-ով (2017 թվականին կազմել է 201.3մլն. ԱՄՆ դոլար): 2018 թվականին արտահանումը Հայաստանի Հանրապետությունից Իտալիա կազմել է 49.88 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 15.2%-ով (2017 թվականին կազմել է 43.28 մլն. ԱՄՆ դոլար): 2018 թվականին Իտալիայից Հայաստանի Հանրապետություն ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 182.6մլն.ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 15.6%-ով (2017 թվականին կազմել է 158.0մլն. ԱՄՆ դոլար):

2018 թվականին Հայաստանի Հանրապետությունից Իտալիա արտահանված հիմնական ապրանքատեսակներն են.

• Տեքստիլե արտադրանք

• Ոսկի (ներառյալ պլատինի գալվանական պատվածքով)

• Ոսկերչական իրեր

• Ալյումինե նրբաթիթեղ

• Գինիներ

2018 թվականին Իտալիայից Հայաստանի Հանրապետություն ներմուծված հիմնական ապրանքատեսակներն են․

• Սինթետիկ թելերից գործվածքներ

• Ոսկերչական իրեր

• Կենտրոնական ջեռուցման կաթսաներ

• Բնական մորթուց հագուստ, հագուստի պարագաներ

• Կենդանիների կերեր,

• Դեղամիջոցներ

2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետությունից Իտալիա արտահանված և աճ գրանցած հիմնական ապրանքատեսակներն են.

• Տեքստիլե արտադրանք

• Ոսկի (ներառյալ պլատինի գալվանական պատվածքով)

• Ալյումինե նրբաթիթեղ

• Պոմպ, կոմպրեսոր

2019 թվականիI կիսամյակում Հայաստանի Հանրապետություն Իտալիայից ներմուծված և աճ գրանցած հիմնական ապրանքատեսակներն են.

• Կենդանի բույսեր, տնկաշիվներ

• Սինթետիկ թելերից գործվածքներ

• Սարքավորումներ՝ աման, շիշ լվացող կամ չորացնող; փակող, պիտակավորող

• Կենդանիների կերեր

• Կենտրոնական ջեռուցման կաթսաներ

Քաղաքական կապեր

Հայաստանի Հանրապետության եւ Իտալիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. մարտի 17-ին: Հայաստանի և Իտալիայի միջև 2018 թվականի ապրիլի 23-ի դրությամբ Հայաստանի և Իտալիայի միջև ստորագրվել է 3 արձանագրություն, երկու երկրները ստորագրել են տարբեր ոլորտներում համագործակցության 12 համաձայնագիր, փոխըմբռնման 9 հուշագիր։

Հայաստանն ու Իտալիան ստորագրել են նաև տնտեսական համագործակցության մասին համատեղ հռչակագիր։

Իտալիայի Պատգամավորների պալատը 2000թ. նոյեմբերի 16-ի որոշմամբ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

2019 թվականի ապրիլի 10-ին Իտալիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև, որով երկրի կառավարությանը կոչ է արել «պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և խնդրին տալ իրավական գնահատական»։ Բանաձևը ստացել է 382 կողմ և 0 դեմ ձայներ, 43 պատգամավոր ձեռնպահ է մնացել։

***

Վարչապետի այցը կմեկնարկի նոյեմբերի 20-ին Վենետիկ քաղաքից. Նիկոլ Փաշինյանը կայցելի Վենետիկի Սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարյան միաբանության Մայրավանք, որտեղ հանդիպում կունենա Մխիթարյան միաբանության անդամների հետ:

Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Միլան: Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում նախատեսվում է ՀՀ վարչապետի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նիկոլ Փաշինյանը կայցելի Միլանի միջազգային քաղաքագիտության ինստիտուտ՝ ISPI ուղեղային կենտրոն, որտեղ հանդիպում կունենա Միլանի քաղաքապետ Ջուզեպպե Սալայի հետ և կմասնակցի «Dialogue on Future» խորագրով քննարկմանը: Միլանում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Լոմբարդիայի կառավարության, ինչպես նաև Իտալիայի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ և կմասնակցի հայ-իտալական համատեղ գործարար համաժողովին:

Միլանից ՀՀ վարչապետը կմեկնի Հռոմ, որտեղ հանդիպումներ կունենա Իտալիայի բարձրագույն ղեկավարության հետ: Հռոմի Կիջի պալատում՝ Իտալիայի վարչապետի պաշտոնական նստավայրում, տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեի հետ: Հանդիպումից հետո երկու երկրների վարչապետները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Հռոմում Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաև Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի և Իտալիայի արտաքին առևտրի ինստիտուտի նախագահ Կառլո Ֆերոի հետ։

Հռոմում նախատեսվում է նաև վարչապետի և նրա տիկնոջ այցը Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցի և Քահանայապետական Լևոնյան վարժարան:

Հայերեն English Русский

Մենք գործեցինք որպես թիմ. Մանուել Տուլիպա

Կայացել է Բուրգաս-Երևան առաջին սեզոնային ուղիղ չարտերային չվերթը

Մունդիալ-2026. Արգենտինան դրամատիկ խաղում հաղթեց Եգիպտոսին

Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան

«Արարատ-Արմենիա»-ն ՉԼ որակավորման առաջին խաղում հաղթեց «Ռիգա»-ին

ԱՄՆ-ն, Ճապոնիան և Կորեայի Հանրապետությունը ստորագրել են եռակողմ հուշագիր՝ այլ երկրներում փոքր մոդուլային ռեակտորների տեղակայման վերաբերյալ

Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ

Հայաստանի պետական ֆիլհարմոնիան ներկայացնում է «Փառերգել Փարաջանովին» երաժշտական նախագիծը

Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում ևս մեկ անձ կալանավորվել է, մեկն էլ՝ ձերբակալվել