Հասարակական

Արա Վարդանյանը կմնա կալանքի տակ. վերաքննիչը մերժեց պաշտպանի բողոքը

1 րոպեի ընթերցում

Արա Վարդանյանը կմնա կալանքի տակ. վերաքննիչը մերժեց պաշտպանի բողոքը

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանը մերժեց «Հայաստան» hամահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման դեմ պաշտպանի բողոքը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արա Վարդանյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը՝ նշելով, որ Վարդանյանը կշարունակի մնալ անազատության մեջ:

Արա Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել յուրացման կամ վատնման հոդվածով: Հոկտեմբերի 9-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Արա Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերացվել էր և նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը։ Կալանավորման որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում