Հասարակական

«Ինեկոբանկ»-ը նոր գործադիր տնօրեն ունի

2 րոպեի ընթերցում

«Ինեկոբանկ»-ը նոր գործադիր տնօրեն ունի

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ինեկոբանկ» ՓԲԸ նոր ղեկավարի պաշտոնում է նշանակվել Արեն Նալթակյանը, ով բանկային համակարգում ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ ունի։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին «Ինեկոբանկ»-ից, Արեն Նալթակյանն Ինեկոբանկին է միացել 2010 թվականի մարտին` զբաղեցնելով տարբեր ղեկավար պաշտոններ, իսկ 2017 թվականի փետրվար ամսից հանդիսանում էր Ինեկոբանկի «Զարգացման և մարքեթինգի» տնօրեն՝ միևնույն ժամանակ լինելով նաև Բանկի տնօրինության անդամ:

«Շնորհավորում եմ Արեն Նալթակյանին գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Վստահ եմ, որ նա կներդնի հնարավոր բոլոր ջանքերն ու իր ամբողջ եռանդը՝ Ինեկոբանկի զարգացման և հետագա հաջողությունների համար»,- ասել է Ինեկոբանկի հիմնադիր և Խորհրդի նախագահ Ավետիս Բալոյանը՝ մեկնաբանելով նշանակումը:

«Շնորհակալություն եմ հայտնում ընկերության համար կարևորագույն այս շրջափուլում Բանկի խորհրդի և հիմնադիրների կողմից իմ հանդեպ ցուցաբերած վստահության համար։ Համոզված եմ, որ մեր թիմին հաջողվելու է արագ և վստահ քայլերով շարժվել դեպի սահմանված նպատակների իրականացում՝ նպաստելով հաճախորդների ֆինանսական պահանջմունքների բավարարմանն ու Հայաստանի տնտեսության զարգացմանը»,- նշել է Բանկի նորանշանակ գործադիր տնօրենը։

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է բանկային ծառայություններ անհատներին, փոքր և միջին ձեռնարկություններին և խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 23 տարի Բանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 500,000 հաճախորդի, որից 200 000-ին` թվային ուղիներով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում