Վազգեն Մանուկյանը հայտնել է Հանրային խորհրդից դուրս գալու մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հայտնել է խորհրդից դուրս գալու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վազգեն Մանուկյանընամակ է հղել Հանրային խորհրդի անդամներին, որում հայտնել է, որ Հանրային խորհրդում իր գործունեությունը համարում է անիմաստ և դուրս է գալիս խորհրդից, ինչի մասին գրավոր տեղեկացրել է կառավարությանը:

«Իշխանության նպատակը պետք է լիներ հասարակության մեջ առկա ճաքերը մեղմելը, համերաշխության մթնոլորտ ստեղծելը, ժողովրդին համախմբելը: Այդ նպատակի իրականացման համար ամենաարդյունավետ գործիքներից մեկը կարող էր լինել հենց Հանրային խորհուրդը, որի կարևոր գործառույթներից մեկը, համաձայն օրենքի,Կառավարության,պետականկառավարմանհամակարգիմարմիններիև քաղաքացիականհասարակությանինստիտուտներիմիջևփոխադարձ վստահության,երկխոսությանևգործընկերայինհարաբերություններիձևավորմանընպաստելն է: Հանրային խորհրդի վերջին նիստին ես Ձեզ ներկայացրեցի, որ մի քանի անգամ փորձել եմ հանդիպել վարչապետի հետ, գտնել համագործակցության եզրեր՝ թուլացնելու հասարակության մեջ առկա լարվածությունը և Հանրային խորհրդի միջոցով կանխելու որոշ քայլեր, որոնք, իմ կարծիքով, վտանգավոր են պետության համար: Գիտեք նաև, որ այդ փորձերն ապարդյուն են անցել:

Մեր վերջին նիստից անցել է որոշակի ժամանակ, և նորից ոչ մի արձագանք: Այս պայմաններում իմ հետագա գործունեությունը Հանրային խորհրդում համարում եմ անիմաստ և դուրս եմ գալիս խորհրդից, ինչի մասին արդեն գրավոր տեղեկացրել եմ կառավարությանը:

Կշարունակեմ պայքարը հանուն մեր պետության և ժողովրդի շահերի, ինչպես պայքարել եմ իմ ողջ կյանքի ընթացքում:

Սիրելի՛ գործընկերներ, շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ: Շատերիդ հետ հետաքրքիր ու դժվարին ճանապարհ ենք անցել դեռևս 2009 թվականից՝ փորձելով ստեղծել քաղաքակիրթ հարթակ, ձևավորել հանրային նոր մշակույթ, գտնել փոխզիջումային լուծումներ հասարակության ու իշխանության միջև ծագած խնդիրների, վեճերի և լարվածության ժամանակ:

Հուսով եմ, որ Հանրային խորհուրդը կշարունակի պահպանել իր որակը և կշարունակի ծառայել իր նպատակներին»,- ասված էՀանրային խորհրդի անդամներին ուղղվածնամակի մեջ:

Հայերեն English Français Русский

Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսի  կողաշրջման հետևանքով տուժածների առողջական վիճակը բավարար է

CENTCOM-ը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով օրական տեղափոխվում է 20 մլն բարել նավթ

Յուրաքաչյուր քաղաքացի պետք է զգա պետության, օրենքի և իրավունքի պաշտպանությունը․վարչապետը մասնակցել է ՔԿ ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին

Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթեց Հորդանանի թիմին

Վահագն Ալեքսանյանը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Բելգիայի խորհրդարանի պատվիրակության հետ

Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցում անվտանգ միջանցքների կոորդինատների շուրջ

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ կա 8 տուժած

Ֆրանսիայում դպրոցականների ցույցերի հասցրած վնասը գնահատվել է մոտ 30 մլն եվրո

Դատախազությունը պահանջում է Աբովյան 8/1 հասցեում գտնվող անշարժ գույքն ազատել ՓԲ ընկերության ապօրինի տիրապետումից