Գործընկերների լուրեր

Գերմանիան Կովկասի կենսաբազմազանության պահպանության նպատակով գումար է տրամադրել CNF-ին

2 րոպեի ընթերցում

Գերմանիան Կովկասի կենսաբազմազանության պահպանության նպատակով գումար է տրամադրել CNF-ին

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կովկասի բնության հիմնադրամը (CNF) Գերմանիայի կառավարությունից 16,4 միլիոն եվրոյի լրացուցիչ ֆինանսավորում կստանա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին CNF- ի լրատվական ծառայությունից, CNF- ի և Գերմանական զարգացման բանկի՝ KfW- ի միջև ստորագրվել է համաձայնագիր ՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից (BMZ) լրացուցիչ հատկացման համար, ինչը կամրապնդի և կզարգացնի CNF- ի կարողությունը՝ շարունակելու տարածաշրջանում կենսաբազմազանության պահպանությանն ուղղված իր առաքելությունը:

«Այս 16,4 միլիոն եվրոյի ներդրումը թույլ կտա մեզ ընդլայնել մեր աջակցությունը պահպանվող տարածքներին, քանի որ մենք հասցեագրում ենք համակարգային մարտահրավերները կապված ցածր աշխատավարձերի ու կարողությունների հետ՝ ապահովելով երկարաժամկետությունն ու կայունությունը», - ասել է CNF- ի գործադիր տնօրեն Ջորջ Ջակոմինին:

CNF- ի խորհրդի նախագահ Դևիդ Մորիսոնը նշել է , որ այս հատկացումն ամենամեծն է այն պահից, երբ 10 տարի առաջ CNF-ը սկսեց իր գործունեությունը և գնալով այն բարելավում է իր ֆինանսական կայունությունը, քանի որ միջոցներն օգտագործվում են կենսաբազմազանության պահպանության իրական արդյունքների հասնելու համար:

«Ես անչափ երախտապարտ եմ այն վստահության և գործընկերության համար, որը մենք ունենք Գերմանիայի կառավարության և KfW բանկի հետ», -նշել է Դևիդ Մորիսոնը:

«Սա ցույց է տալիս, որ Գերմանիայի կառավարությունը վստահում է CNF- ին և այն գործին, որն այն կատարում է՝ բարելավելով աշխարհի այս եզակի և գեղեցիկ հատվածի կենսաբազմազանության պահպանությունը», - նշել է CNF-ի խորհրդի անդամ և KfW- ի Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի էներգետիկայի և բնական պաշարների բաժնի ղեկավար Թոմաս Այզենբախը:

Միայն Հայաստանում, 10 տարիների գործունեության ընթացքում, բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության համար Կովկասի բնության հիմնադրամի կողմից հատկացվել է ավելի քան 4,5 միլիոն եվրո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում