ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ընդերքօգտագործման ոլորտի իրական սեփականատերերին առնչվող օրինագիծը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Դրանով, մասնավորապես առաջարկվում է, որ ընդերքօգտագործման ոլորտում իրական սեփականատերերի հայտարարագիր լրացնելիս իրական սեփականատեր համարվեն նաև տվյալ ընկերության կառավարման միանձնյա և կոլեգիալ մարմինների անդամ ֆիզիկական անձինք:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծն ԱԺ նիստում ընդունվեց 94 կողմ և 1 ձեռնպահ ձայնով:

Առաջարկվող նախագծով, մասնավորապես, իրական սեփականատերերի հայտարարագրի կամ իրական սեփականատերերի վերաբերյալ փոփոխված տեղեկությունների վերաբերյալ քաղվածք ներկայացնելու պարտավորություն ունեցող իրավաբանական անձանց դեպքում իրական սեփականատերերի հայտարարագիր լրացնելիս իրական սեփականատեր են համարվում նաեւ տվյալ ընկերության կառավարման միանձնյա եւ կոլեգիալ մարմինների (բաժնետերերի ժողով, խորհուրդ եւ գործադիր մարմին) անդամ ֆիզիկական անձինք:

Նախագծով առաջարկվող փոփոխությունները տարաբնույթ են: Փոփոխությունների մի մասը հիմնականում ընթացակարգային են և որոշակի վարչարարության հստակեցումներ են ենթադրում, սակայն դրանք էականորեն բարելավում են նաև թույլտվությունների տրամադրման գործընթացը: Իսկ հայտարարագրերի ներկայացման նոյեմբերի 30 վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև հունվարի 30-ը՝

Նախագծով առաջարկվում է նաև փոփոխություն իրականացնել վիճակագրական հաշվետվությունները հստակ պարտավորություն սահմանելու առումով, որպեսզի հնարավորինս բացառվեն կամայական ներկայացումները:

Հայերեն English Русский

Էդմոն Մարուքյանն ակնկալում է, որ քաղաքական միտքն ու պառլամենտարիզմը կվերադառնան խորհրդարան

Հայաստանը կշարունակի աշխատել նոր շուկաներում հայկական ապրանքների արտահանման ուղղությամբ. Արմեն Գրիգորյան

Այս պահի դրությամբ ընտրական իրավունքը վերականգնելուն ուղղված 21 գործ է մուտքագրվել դատարան

Ժամը 14։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների իրավունք ունեցողների 33.84 տոկոսը

Սերժ Սարգսյանը քվեարկել է հանուն այն Հայաստանի, որն ի վիճակի է պահել իր սահմանների անձեռնմխելիությունը

Ոստիկանությունը մինչ ընտրության օրը ստացել է շուրջ 100 հաղորդում ընտրական հնարավոր իրավախախտումների վերաբերյալ

Շիրակի մարզպետը քվեարկել է հանուն խաղաղության

Ընտրությունների գործընթացի մեկնարկից մինչև այսօր ստացվել է ընտրական գործընթացին խոչընդոտող հանցանքների վերաբերյալ 293 հաղորդում. Դատախազություն

Մարդիկ գիտակցում են, որ իրենցից յուրաքանչյուրի ձայնից է կախված մեր երկրի ապագան. Արարատ Միրզոյան

Սուրեն Պետրոսյանը քվեարկել է հանուն «հայկական պետության ձևավորման»