Մշակույթ

Մարվեցին երկու նոր նամականիշներ

2 րոպեի ընթերցում

Մարվեցին երկու նոր նամականիշներ

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրջանառության մեջ դրվեց երկու նամականիշ` նվիրված «Հայաստանի ֆլորա և ֆաունա» թեմային:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 12-ին նամականիշները մարեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Արմեն Աբրոյանը, ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Վարդան Մելիքյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ_ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

230 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է ճյուղի վրա նստած երկնագույն ալկիոնը, որը 2019 թվականին Հայաստանի թռչունների պահպանման միության կողմից կազմակերպված հասարակական հարցման արդյունքում արժանացավ «Տարվա թռչուն» կոչմանը:

330 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է կովկասյան ընձառյուծը, քանի որ 2019 թվականը Հայաստանի Հանրապետության կառավարությունը հռչակել է ընձառյուծի տարի:

Կենդանիները պատկերված են իրենց բնորոշ միջավայրում` կատարված գեղարվեստական ոճով:

230 և 330 ՀՀ դրամ անվանական արժեքներով նամականիշները տպագրված են Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը` յուրաքանչյուրը 30 000 տպաքանակով: Նամականիշների դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի նկարիչ-դիզայներ Աշխեն (Միլա) Խանձրածյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում