Հասարակական

Արծվիկ Մինասյանը հարցաքննվում է վկայի կարգավիճակով. ՔԿ

1 րոպեի ընթերցում

 Արծվիկ Մինասյանը հարցաքննվում է վկայի կարգավիճակով. ՔԿ

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակում հարցաքննվում է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, Բնապահպանության և Էկոնոմիկայի նախկին նախարար, նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը՝ ավելացնելով, որ գործը վերաբերում է 2017 թվականին կատարված հանցագործությանը:

Քննչական կոմիտեն առաջիկայում կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում