Բնական ճանապարհով լույս աշխարհ եկած եռյակն ու նրանց մայրիկը դուրս են գրվել հիվանդանոցից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ծննդատնից դուրս են գրվել մեկ ամիս առաջ ծնված եռյակն ու նրանց մայրը` Աննա Վարդանյանը:

Ինչպես«Արմենպրես»-ին հայտնեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից, 26-ամյա Աննան 7 տարի շարունակ երեխա չի ունեցել: Հետազոտվելով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի մասնագետների կողմից, որոշ բուժական միջամտություններից հետո բնական ճանապարհով հղիացել է: Մանկաբարձ-գինեկոլոգ Արեն Գյոզալյանը նշում է. «Բազմապտուղ հղիությունը մեծ ռիսկայնություն ունի և լավ արդյունքին հասցնելու համար հղիից և բուժանձնակազմից ահռելի ջանքեր է պահանջում: Ընդգրկել ենք նաև բոլոր նեղ մասնագետներին, որոնց միջամտության ու խորհրդատվության կարիքն ունեցել է Աննան: Աշխարհում վիճակագրության համաձայն եռյակները լույս աշխարհ են գալիս հիմնականում հղիության 34-35 շաբաթականում»: Մանկաբարձ-գինեկոլոգ Մոնիկա Միրզոյանն էլ հավելում է, որ ծննդաբերությունից առաջ վերջին մեկ ամիսը ծննդկանը մնացել է հիվանդանոցում` հասնելով 34 շաբաթականի, ծննդալուծման ամենաօպտիմալ ճանապարհը կեսարյան հատումն է ընտրվել:

Երեխաները ծնվել են նորմալ քաշով` 1 կգ 620 գրամ, 1 կգ 800 գրամ և 2 կիլոգրամ 30 գրամ ու մինիմալ խնդիրներով: Ծնվելուց հետո ևս մեկ ամիս անց են կացրել ծննդատանը: Բժիշկները նշում են, որ երեխաները առողջ են, քաշ են հավաքել, իսկ այդ ընթացքում բուժանձնակազմը նորաթուխ մայրիկին պատրաստել է երեք երեխաների խնամքին` սովորեցնելով կերակրման և նորածիններին առնչվող նրբություններ:

Աննա Վարդանյանը նշում է, որ ուլտրաձայնային հետազոտությամբ, երբ պարզվեց, որ եռյակ են ունենալու, ամուսինն ու բժշկուհին շոկի մեջ էին: Ամեն ինչ, սակայն,անցյալումէ, ուրախ մայրիկը շնորհակալություն է հայտնում բուժանձնակազմին` նշելով, որ տատիկներին ու պապիկին էլ չեն մոռացել, երեխաներին կոչել են նրանց անուններով` Գոռ, Ռոզի, Գայանե:

Հայերեն Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին