Հասարակական

Հունաստանի նախագահը հայկական և հունական սփյուռքի ամենամեծ ձեռքբերումը համարում է հայրենիքի հետ կապը

2 րոպեի ընթերցում

Հունաստանի նախագահը հայկական և հունական սփյուռքի ամենամեծ ձեռքբերումը համարում է հայրենիքի հետ կապը

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Պրոկոպիոս Պավլոպուլոսը նշեց մամուլի համար հայտարարության ընթացքում:

«Շնորհակալություն եմ հայտնում ջերմ հյուրընկալության և ընդունելության համար: Այս այցը նոր հեռանկարներ է բացում երկու երկրների հարաբերություններում: Հեռանկարներ, որոնք ձևավորվել են մեր ջանքերի շնորհիվ, որոնք մեր հանդիպումից հետո էլ ավելի են ամրապնդվելու և շարունակվելու են»,- ասաց նախագահը:

Հունաստանի նախագահն անդրադարձավ նաև երկու ժողովուրդների սփյուռքերին:

«Մեր ժողովուրդների սփյուռքերը ևս համագործակցում և աշխատում են: Մենք մեծ տարածքներ չունենք, չունենք մեծ բնակչություն, մեր սփյուռքի պատճառով մենք չունենք սահմաններ, մեր սփյուռքը բաղկացած է այն անձանցից, որոնք ծաղկում են և երբեք չեն մոռանում իրենց հայրենիքը, դա ամենամեծ ձեռքբերումն է Հայաստանի և Հունաստանի սփյուռքերի: Մեծ է նաև հունական համայնքը այստեղ, ինչպես նաև հայկական համայնքը Հունաստանում: Ես բազմիցս ակտիվ շփման մեջ եմ եղել Հունաստանում հայկական սփյուռքի հետ: Երբ ես նախարար էի, Աթենքում հիմնեցինք ՀՀ դեսպանությունը»,- նշեց Պավլոպուլոսը:

Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը տիկնոջ՝ Վլասիա Պավլոպուլուի հետ Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այց են կատարել Արմեն Սարգսյանի հրավերով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում