Փաստ մեկնաբանությամբ

Շահան Գանտահարյանը մեկնաբանել է Լիբանանում ստեղծված իրավիճակը

2 րոպեի ընթերցում

Շահան Գանտահարյանը մեկնաբանել է Լիբանանում ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը մեկնաբանել է Լիբանանում ստեղծված իրավիճակը և անդրադարձել հնարավոր զարգացումներին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գանտահարյանը կարծիք հայտնեց, որ համալիբանանայն պայմանավորվածությամբ ճանապարհային քարտեզ պետք է ճշտել, որը Լիբանանը կառաջնորդի նոր տեսլականի:

«Լիբանանյան իրավիճակը թևակոխում է նոր փուլ․ թե՛ ցուցարարները, թե՛ պետական շրջանակները պահանջում են շուտափույթ նոր կառավարության կազմություն։ Ըստ երկրի սահմանադրության, նախագահը խորհրդարանական խմբակցությունների հետ խորհրդակցելուց հետո կնշանակի վարչապետ։ Բողոքարկու զանգվածի պահանջը ապակուսակցական սեղմ կառավարություն է, որը բաղկացած կլինի պրոֆեսիոնալներից։ Փակ-բաց փոփոխակի իրավիճակներով հատկանշվող ճանապարհներով, երկիրը փորձում է վերադառանալ բնականոն կյանքի։ Հանգուցալուծումը դեռևս չի երևում, այդ պատճառով նաև հետագա իրադարձությունները կանխատեսելի չեն»,- ասաց Գանտահարյանը։

Նրա խոսքով՝ հանգուցալուծումների համար անհրաժեշտ է բանակցել և ճշտել հանգրվանները։ «Առ այս պահը չի ձևավորվել, գոնե պաշտոնապես, ցուցարարների անունից լիազորություն ունեցող մարմին, որը վարի բանակցություններ։ Չի բացառվում, որ հրաժարական տված վարչապետը վերանշանակվի, բայց դա կախված է հիմնական ուժերի միջև կայանալիք համաձայնությունից։ Համալիբանանյան պայմանավորվածությամբ ճանապարհային քարտեզ պետք է ճշտել՝ որ Լիբանանը առաջնորդի նոր տեսլականի»,- նշեց Շահան Գանտահարյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում