ԱԻՆ-ը նախատեսում է հրդեհների մարման համար նաև ուղղաթիռ օգտագործել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մյուս տարի հրդեհների դեմ պայքարելու համար սպասում է 22 ճապոնական և 26 ռուսական մեքենաների: Պաշտպանության նախարարության հետ համատեղ կլուծեն նաև ուղղաթիռի հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«Այս տարի հրդեհների քանակն աննախադեպ էր, ունեցել ենք 3000-ով ավել հրդեհ: Եղած տեխնիկան մնում է, բայց պետք է ավելացումներ լինեն: Բնականաբար, մենք պետք է պատրաստվենք հաջորդ տարվա հրդեհներին: Եվ սպասում ենք նոր խմբաքանակի` ճապոնական և ռուսական ուղղություններից` ճապոնական 22 մեքենա , ռուսական 26 մեքենա»,-ասաց Ցոլակյանն ու հավելեց` եթե դրանք գան ժամանակին, բավականին ապահովված կլինեն:

Նախարարությունն այս տարի ևս տեխնիկական հագեցվածության առումով կարողացել է խնդիրը բավականաչափ լուծել: Ցոլակյանը նշեց` հրդեհների մարման աշխատանքների համար ուղղաթիռ ևս ունենալու են: Ավելորդ ծախսերից խուսափելու համար այդ հարցը լուծում են ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ: «Ֆինանսական տեսանկյունից ձեռնտու չէ առանձին ԱԻՆ-ի համար ունենալ այդ միջոցը»,-նշեց նա:

Հայերեն English Русский

Հայաստան է ժամանել Իսպանիայի թագուհին

ԱԺ-ում քննարկվում է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը

Բոլսոնարուն ընդունել է պարտությունը Բրազիլի նախագահական ընտրություններում

COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը

Կանանց առաջնորդությանն աջակցելը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. Ջեմմա Հարփեր

Վաչե Քալաշյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախությանն ու քաղաքական հավաքներին մասնակցությանը

ԱԺ նախագահն անդրադարձել է ՔՊ ցուցակներում ՀՀԿ նախկին անդամների ընդգրկման հարցին

Մարզիչներն ամեն ինչ արեցին, որ կարողանանք այս մեդալները նվաճել. Արթուր Դավթյան

ԱԺ նախագահն ընդդիմադիր ուժերին կոչ է արել մասնակցել ՏԻՄ ընտրություններին

Բոլորս էլ հասկանում ենք, որ այստեղ քաղաքական մղում կա. Միրզոյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին