Նախարարությունը կգնահատի «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի աշխատանքի արդյունավետությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի նոր ռազմավարությունում նախատեսված են մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են դատապարտյալների զբաղվածության խնդրի լուծմանը: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Ըստ նախարարի` դատապարտյալներին աշխատանքով ապահովմամբ և զբաղվածության խնդիրների լուծմամբ զբաղվող «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հետ կապված մի շարք խնդիրներ են առաջացել, որոնց կապակցությամբ այժմ քրեական վարույթներ կան տարբեր տեսակի:

Բադասյանի կարծիքով`պետք է հասկանալ , թե նախարարությունը ինչպես է դատապարտյալների զբաղվածության խնդիրը լուծելու և ինչ ձևաչափ է ներդրվելու:

«Այս պահին կան բազմաթիվ տեղեր, որտեղ հնարավոր է աշխատանքով ապահովել: Դա հացի փռերն են, նռան այգիները և խոզաբուծարանները, բայց այդ մասով աշխատանքները այդքան էլ արդյունավետ չեն կազմակերպվել: Այժմ հիմնադրամը ունի նոր տնօրեն և այդ նոր տնօրենի խնդիրն է այդ հարցերի լուծումները փնտրելն է, որպեսզի կարողանանք գնահատել, թե արդյոք այդ հիմնադրամի միջոցով ենք առաջ գնալու դատապարտյալների վերասոցիալականացման խնդիրները լուծելիս, թե պետք է այլ ձևաչափ մտածել»,- եզրափակեց նախարարը:

ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը նշեց, որ առաջիկա ծրագրերում նախատեսում են միջոցառումներ իրականացնել այդ ուղղությամբ:

« Փաստ, եթե դատապարտյալը զբաղված լինի, ապա ձեռնպահ կմնա ոչ օրինաչափ գործողություններից: Դրա համար մտածում ենք առողջացնել «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի գործառույթները, որը միտված է հենց ապահովելու դատապարտյալների զբաղվածությունը: Այդ ուղղությամբ աշխատում ենք և մոտ ապագայում կհամոզվեք, որ այդ ոլորտում նույնպես ձեռնարկվում ենք դրական և հուսադրող միջոցառումներ»,- ընդգծեց Գոյունյանը:

Հայերեն

Ռուբեն Հակոբյանը կատարել է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հայտարարություններ․ ՔԿ

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած

Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի պաշտպանության նախարար

ՀՀ վարչապետը ներկա է գտնվել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը

Բացահայտվել են բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը

Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում

Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից

Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում

Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի