Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու փաստի առթիվ  հարուցվել է քրեական գործ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնել է, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է փաստաբանը, որը տուժողի շահերի պաշտպանն է:

Ճանապարհային ոստիկանության հետաքննիչի կողմից Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով (ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս):

«Համաձայն դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝երեխայի առողջությանը վրաերթի հետևանքով պատճառվել է միջին ծանրության վնաս», - նշել է փաստաբանը:

Դատախազության հանրային կապերի բաժնից հաստատեցին այս տեղեկությունը:

Մամուլում լուր էր տարածվել Դավիթ Սանասարյանի կողմիցերեխայինվրաերթի ենթարկելու վերաբերյալ: Ըստ հրապարակումների` Դավիթ Սանասարյանը Կիևյան 4 հասցեի շենքի կամարանցումի (դալան) մոտ վրաերթի էր ենթարկել 9-ամյա Ա. Ղևոնդյանին: Ավելի ուշ, Դավիթ Սանասարյանը հերքել էր այս տեղեկությունները: Իր գրառման մեջ Սանասարյանը նշել էր, որ հաղորդում է ներկայացնելու հանցագործության վերաբերյալ՝ շորթման հոդվածով:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա