Տնտեսություն

ՀՀ նախագահի աշխատակազմի բյուջեն կաճի 430 մլն դրամով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի աշխատակազմի համար 2020թ. պետական բյուջեի նախագծով հատկացվել է 1 մլրդ 576 մլն դրամ, ինչը 430 մլն դրամով ավելի է 2019թ. համեմատ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 30-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար ԷմիլՏարասյանը նշեց, որ հատկացվելիք ֆինանսական միջոցների զգալի մասն ուղղվելու են աշխատավարձերի տրամադրմանը, վարչական շենքի պահպանմանը և այլ գործառույթների իրականացմանը:

«Նշված գումարի 90%-ն ուղղվելու է աշխատավարձերին, վարչական շենքի պահպանմանը, ներկայացուցչական բնույթի միջոցառումներին, գործուղմանն ուղղված ծախսերին»,- ասաց Տարասյանը:

Նա նշեց, որ նախատեսվում է կրճատել նաև նախագահի աշխատակազմին սպասարկող ծառայողական ավտոմեքենաների թիվը` 22-ից դրանք հասցնելով 15-ի:

Հայերեն Русский

Ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային շեմը հանվում է

Հնդկաստանում Պակիստանի գնդակոծության հետևանքով 13 մարդ է զոհվել, 59՝ վիրավորվել

Ucom-ը և Hero House Yerevan-ը հայտարարում են համագործակցության մասին

ՀՀ կառավարության նիստ

Վրաստանում արձագանքել են ԱՄՆ դեսպանատան կողմից Թբիլիսիի առևտրի կենտրոններում ռումբերի սպառնալիքի մասին նախազգուշացմանը

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ

Երևանի ավագանու անդամի կնոջը պատկանող մեքենան հրկիզելու կասկածով ձերբակալվել է մեկ անձ

Հայկական Պրեմիեր լիգայի ապրիլ ամսվա լավագույններն «Արարատ-Արմենիա»-ի ներկայացուցիչներն են

Մակրոնը Սիրիայի ղեկավարին կոչ է արել ապահովել բոլոր սիրիացիների պաշտպանությունը

Վարազդատ Լալայանն ու Գարիկ Կարապետյանը հյուրընկալվել են «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ակադեմիայում