Հասարակական

Եթե Հունանյանն ունի արժեքավոր տեղեկություններ, դրանք պետք է հետաքրքրեն իրավապահ համակարգին. Բադասյան

2 րոպեի ընթերցում

Եթե Հունանյանն ունի արժեքավոր տեղեկություններ, դրանք պետք է հետաքրքրեն իրավապահ համակարգին. Բադասյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը երբևէ չի տեսակցել Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ զրույցում Բադասյանը նշեց, որ անհրաժեշտություն չի տեսնում հանդիպելու Նաիրի Հունանյանի հետ:

«Եթե Հունանյանն ունի արժեքավոր տեղեկություններ, դա պետք է հետաքրքրի իրավապահ համակարգին, ոչ թե ինձ»,- ընդգծեց նախարարը:

Անդրադառնալով Նաիրի Հունանյանի վաղաժամկետ ազատ արձակման դիմումի մերժման հարցին, նախարարը նշեց, որ հայտնի են չափանիշները, որոնք սահմանված են օրենսդրությամբ, ինչի հիման վրա բացասական եզրակացություն է տրվել դիմումին, ինչը նշանակում է գործը դատական փուլ չի հասնի: «Սակայն կա բողոքարկելու որոշակի ժամկետ: Ամեն դեպքում, Արդարադատության նախարարության ենթակա մարմինների ոլորտից դուրս է տվյալ հարցը»,- ասաց Բադասյանը:

Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայությունները բացասական զեկույց են ներկայացրել Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանին վաղաժամկետ ազատելու հարցի վերաբերյալ: Հաշվի առնելով երկու ծառայությունների ներկայացրած զեկույցների բացասական լինելու հանգամանքը՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը ընդունել է Հունանյանի՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան չներկայացնելու մասին որոշում: Այն կարող է բողոքարկվել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան որոշումն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում