Տնտեսություն

Բանակցությունները շարունակվում են, բարդություններ չեն լինի. Վարչապետն անդրադարձավ ԱԷԿ-ի մասին հարցին

1 րոպեի ընթերցում

Բանակցությունները շարունակվում են, բարդություններ չեն լինի. Վարչապետն անդրադարձավ ԱԷԿ-ի մասին հարցին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետի երկարաձգման նպատակով Ռուսաստանի կողմից տրամադրվող վարկի հետ կապված բանակցությունները շարունակվում են, և վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ, բարդություններ չեն լինի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին վարչապետն ասաց ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ:

Նրա խոսքով՝ առկա է հարցի լուծման մի քանի սցենար, հարցը քննարկվել է ռուսաստանցի գործընկերների հետ։

«Կարծում եմ՝ խնդիրը կառավարելիության տիրույթում է», - ասաց վարչապետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում