Հասարակական

Թովմասյանի նախարարության շրջանում Փաշինյանը ապօրինի կերպով զրկված է եղել նամակագրության իրավունքից

1 րոպեի ընթերցում

Թովմասյանի նախարարության շրջանում Փաշինյանը ապօրինի կերպով զրկված է եղել նամակագրության իրավունքից

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նիկոլ Փաշինյանը Հրայր Թովմասյանի արդարադատության նախարար լինելու ողջ ընթացքում ոչ մի հավելյալ երկարատեւ կամ կարճատեւ տեսակցություն չի ստացել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

«Լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան տեղեկացնում եմ, որ քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը Հրայր Թովմասյանի արդարադատության նախարար լինելու ողջ ընթացքում ոչ մի հավելյալ երկարատեւ կամ կարճատեւ տեսակցություն չի ստացել:

Այդ շրջանի մամուլին հետեւողները կարող են տեսնել, որ ընդհակառակը՝ Թովմասյանի նախարարության շրջանում քաղբանտարկյալ Փաշինյանը ապօրինի կերպով զրկված է եղել նամակագրության իրավունքից:

Նրա մոտից ապօրինի կերպով առգրավվել են անգամ թուղթ ու գրիչը: Այլ մանրամասներ ներկայացնելու անհրաժեշտություն այս պահին չեմ տեսնում:

Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանին «Մայր Թերեզա» ներկայացնելու ոմանց փորձերը արժանի են մարդկային կարեկցանքի»,- գրել է նա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում