Էրիկ Գրիգորյանն անդրադարձավ Ամուլսարի հետ կապված նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտության հարցին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն անդրադարձավ հարցին, թե ի վերջո Ամուլսարի հետ կապված նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն կա, թե ոչ:

«Մենք ուսումնասիրել ենք «Էլարդի» տվյալները, նաև հարցումներ ենք ուղարկել մի շարք պետական մարմինների, օրինակ «Հիդրոմետ»-ին, որը տվել է տեղեկատվություն գոլորշիացման հետ կապված: Օրինակ, «Էլարդը» նշել է, որ կան խնդիրներ գոլորշիացման հետ կապված, գերագնահատված է գոլորշիացումը: «Հիդրոմետը» ևս ասել է, որ գոլորշիացումը 3 անգամ ավել է ներկայացված եղել: Հիմա այնտեղ կան տվյալներ, որոնք պետք է ուսումնասիրվի Քննչական կոմիտեում հարուցված քրգործի շրջանակներում, այն վերլուծությունը, որ մենք ուղարկել ենք վարչապետի աշխատակազմ, այնտեղ կա որոշակի առաջարկություն նախագծի որոշակի փոփոխության վերաբերյալ: Մենք 12 կետով ներկայացրել ենք մեր մտահոգությունները, այն անհամապատասխանությունները, որոնք գտել ենք «Էլարդի» եզրակացության և Ակադեմիայի աշխատանքների հիման վրա: Այսինքն, թե ես ցանկանում եմ, չեմ ցանկանում, ընդհանրապես, ոնց եմ նայում, էական չէ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ եթե իրենք ներկայացրել են այդ փաստաթուղթը, նշանակում է, որ այդ փաստերը առնվազն ստուգման, ուսումնասիրման, պարզաբանման կարիք ունեն:

Հայերեն English

ՀՀ վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդին

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Արարատի մարզում ևս մեկ դպրոց է կառուցվել

Իսպանիայում երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել

Ծավ բնակավայրում խմելու ջրում սնդիկի պարունակությունը չի գերազանցում սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակը և համարվում է անվտանգ․ԱՆ

Սլովենիան ու Հայաստանը սերտորեն կգործակցեն կենսաբազմազանության պահպանման ոլորտում․ Տոնե Կայզեր

Բելգրադում Իսրայելի դեսպանատան շենքի մոտ ահաբեկչության փորձ է կատարվել

Սիրիան և Հորդանանը կստեղծեն համատեղ անվտանգության կոմիտե՝ հետաքննելու ավիահարվածների հետևանքները

Հայաստանը և Վրաստանը համագործակցում են անտառային հրդեհների ռիսկերի գնահատման ուղղությամբ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության դեմ պաշտպանության միջոցներն ընդլայնող փաթեթը

Ազգային ժողովը վավերացրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը