Եվրոպական ամենամեծ ավիաընկերությունը՝ Ryanair-ը մուտք գործեց ՀՀ ավիաշուկա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական ամենամեծ՝ Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերությունը մուտք է գործում Հայաստանի ավիացիոն շուկա:Մուտքն ազդարարեցին Ryanair ընկերության կոմերցիոն ղեկավար Դեյվիդ Օ՛Բրայանը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հոկտեմբերի 16-ին հրավիրված ասուլիսում: Առաջին չվերթն ավիաընկերությունը կիրականացնի հունվարի 14-ին՝ Երևանը կապելով Հռոմի և Միլանի հետ, ապա մարտի վերջից կգործի Բեռլինի ուղղությունը, իսկ Գյումրին Գերմանիայի Մեմինգեն քաղաքի հետ կկապվի մարտի վերջից:

«Մեր ընկերությունն ամենամեծն է Եվրոպայում: Ունենք ամենամեծ ցանցը: Ոչ միայն մեգահանգույցներում ենք չվերթներ իրականացնում և մայրաքաղաքներում, այլ միավորում ենք շրջանները: Մեզ համար կոմերցիոն շահից բացի, կարևոր է նաև ինտեգրումը: Ունենք 86 բազավորման կետեր: Այն հնարավորություն է տալիս Հայաստանը կապել այդ կենտրոնների՝ քաղաքների հետ: Վերջերս բացել ենք բազավորման կետեր Մարսելում, Թուլուզում և Բորդոյում, որտեղ շատ հայեր են բնակվում: Հաջորդ տարի նոր ուղղություններից են լինելու Վրաստանը, Լիբանանը: Սպասարկում ենք 152 միլիոն հաճախորդի, հաջորդ տարիներին ցանկանում ենք այդ թիվը հասցնել 200 միլիոնի: Ryanair ընկերությունների խումբը բաղկացած է չորս ավիաընկերությունից՝ 500 ինքնաթիռով: Չվերթներն իրականացնում ենք 234 օդանավայականների միջոցով այնպիսի ցածր գներով, որոնց հետ ոչ ոք չի կարող մրցակցել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Դեյվիդ Օ՛Բրայանը: Հայաստանը դառնում է ավիաընկերության 40-րդ երկիրը: Ավիաընկերության տոմսի ամենացածր արժեքը 4.99 եվրո է, իսկ միջին գինը տարբեր ուղղություններով՝ 35 եվրո:

Երևանից շաբաթական երկու անգամ յուրաքանչյուր ուղղությամբ կիրականացվեն չվերթները, սակայն հետագայում դրանք կավելանան: Ընկերությունը չի բավարարվելու շաբաթական վեց չվերթով: Տոմսերը կսկսվեն վաճառվել այսօրվանից:

Հայերեն English Русский

Ճարտարապետության համաշխարհային օրվա առթիվ Քաղաքաշինության կոմիտեն պարգևատրել է հայ ճարտարապետներին

Ֆիզիկայի բնագավառում 2026 թ. Նոբելյան մրցանակը շնորհվել է Ֆրենսիս Հալզենին

Ռուբինյանը հերքել է ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի ժամանակ կողմնապահություն ցուցաբերելու մասին պնդումները

ՀԾԿՀ-ում քննարկվել են արհեստական բանականության տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարմանն առնչվող հարցեր

Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքից հրաժարվելու օգտին

Իսրայելի զինվորականները կբարձրացնեն ​​մարտական պատրաստության մակարդակը ՀԱՄԱՍ-ի գրոհի երրորդ տարելիցին ընդառաջ

ԱԺ նիստ.06/10/2026

Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի 4-րդ փուլում հայտնաբերման ցուցանիշը նվազել է

ՀՀ ՊԵԿ նախագահը ՄԹ դեսպանի և Համաշխարհային բանկի առաքելության ներկայացուցիչների հետ քննարկել է հարկային և մաքսային վարչարարության վերափոխման առաջնահերթությունը

Քվեբեկի խորհրդարանի ընտրություններում հաղթել են Կանադայից նահանգի անջատման կողմնակիցները