Տնտեսություն

Լավագույն 6 ստարտափերը WCIT-ի շրջանակում առաջին անգամ ստացան մրցանակներ

1 րոպեի ընթերցում

Լավագույն 6 ստարտափերը WCIT-ի շրջանակում առաջին անգամ ստացան մրցանակներ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում անցկացվող WCIT 2019-ի շրջանակում լավագույն 6 ստարտափերը ստացան Հայաստանի տեխնոլոգիական համայնքի կողմից սահմանած մրցանակները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ստարտափերի համար Հայաստանի տեխնոհամայնքը սահմանել էր ընդհանուր 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդ:

Երեք ստարտափերներ ստացան 25 հազարական, մյուս երեքը՝ 10 հազարական դոլար:

Ստարտափերներն իրենց գաղափարները ներկայացրել էին համաժողովի շրջանակում անցկացվող «Կայծակնային ռաունդներ»-ին:

WCIT 2019-ը կայացավ Հայաստանում հոկտեմբերի 6-հոկտեմբերի 9-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում