Հասարակական

Կառավարությունը սահմանում է 10 ՀՀ պետական մրցանակներ

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը սահմանում է 10 ՀՀ պետական մրցանակներ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ մինչ այսօր մրցանակներ տալու հարցը կարգավորվել է կառավարության որոշումներով, իսկ հիմա այն կկարգավորվի օրենքով:

«Սահմանվել է, որ ստեղծագործությունները, աշխատանքները քննարկում, հավակնորդների ընտրությունը կազմակերպում են ընտրող հանձնաժողովները, բարձր տեխնոլոգիաների մրցանակի դեպքում՝ մրցանակաբաշխության կոմիտեն: Կառավարությունը սահմանելու է մրցանակները հանձնելու ժամկետները: Մրցանակների հետ լինելու են նաև դրամական պարգևներ»,- ասաց Ռուստամ Բադասյանը:

«Սահմանվել են թվով 10 ՀՀ պետական մրցանակներ, որոնք են.

1)գրականության և հրապարակախոսության ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

2)երաժշտության և կատարողական արվեստների ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

3) կերպարվեստի ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

4) թատերական արվեստի ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

5) կինոարվեստի ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

6)ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

7) ճշգրիտ և բնական գիտությունների ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

8) հումանիտար և հասարակական գիտությունների ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

9) աստղաֆիզիկայի, ինչպես նաև դրան հարակից ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառներում Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

10) բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում