Հասարակական

Էդուարդ Մարտիրոսյանը վստահեցնում է՝ Ազգային անվտանգության ծառայությունը ոչնչով կաշկանդված չէ

1 րոպեի ընթերցում

Էդուարդ Մարտիրոսյանը վստահեցնում է՝ Ազգային անվտանգության ծառայությունը ոչնչով կաշկանդված չէ

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայությունը շարունակելու է կոռուպցիայի դեմ պայքարը, քանի որ դա հենց այդ կառույցի գործառույթներից է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը:

«Հավաստիացնում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվելու է, դա մեր գործառույթներից է, և մենք ոչ մի բանից կաշկանդվածություն չունենք»,- նշեց Մարտիրոսյանը և հավելեց, որ այսօր չի ցանկանում խոսել իրենց իրականացրած գործերի բնույթից:

Անդրադառնալով Արթուր Վանեցյանի պաշտոնից ազատվելու հարցին՝ ԱԱԾ պետի պաշտոնակատարն ընդգծեց, որ չի պատրաստվում մեկնաբանել այդ ամենը:

«Ես չեմ ցանկանա այդ հարցի շուրջ խոսել, վարչապետը ասել է իր կարծիքը: Պարոն Վանեցյանը մեր գործընկերն է, նա ԱԱԾ սպա է», – եզրափակեց Մարտիրոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում