Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ հանձնաժողովի նիստին հրավիրված անձը կարևոր տեղեկություն է տրամադրել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը փակ նիստում հրավիրել է 2016-ի գործողությունների մասնակից ժամկետային զինծառայողի, ով հանձնաժողովի անդամներին տրամադրել է շատ կարևոր տեղեկություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հանձնաժողովի փակ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Մենք այսօր հրավիրված անձի կողմից ստացանք շատ կարևոր ինֆորմացիա: Խոսքը վերաբերում է առաջնագծում եղած իրավիճակին: Մարդ էր, որը ավելացրեց մեր իմացությունը Ապրիլյան դեպքերի մասին, մարդ, որն անմիջական մասնակցություն է ունեցել առաջնագծում »,-ասաց Քոչարյանը:

Հրավիրված անձի մասին այլ մանրամասներ նա չհաղորդեց, նշեց միայն՝ առաջնագծի հերոսապատումը կերտած զինվորներից մեկն է: Հարցին, թե նա այդ ընթացքում ժամկետային զինծառայող է եղել, Քոչարյանը դրական պատասխան տվեց:

Քոչարյանի խոսքով՝ նիստում աշխատանքների ընթացքում ուսումնասիրել են, թե առաջնագծում ինչպիսի իրողություններ են եղել:

Անդրադառնալով հանձնաժողովի փակ նիստերին արդեն հրավիրված ու հրավիրվելիք անձանց՝ նա նշեց, որ ունեն հրավիրյալների հաստատած ցանկ, որը չի պակասել, հակառակը՝ ավելացել է: Քոչարյանի խոսքով՝ մինչ այս հանձնաժողովի նիստերին հրավիրվել են այն ժամանակվա բարձրաստիճան պաշտոնյաներ, սակայն անուններ չհրապարակեց:

Հանձնաժողովն ակտիվ աշխատել է նաև ամռանը, աշխատել է մեծ քանակի նյութերի ու մարդկանց հետ: Քոչարյանը վստահեցրեց՝ օր օրի հանձնաժողովը դառնում է ավելի պրոֆեսիոնալ: Հանձնաժողովի նախագահը նշեց՝ ամեն ինչ անելու են, որպեսզի ՊՆ-ում որևէ թերացում չլինի ապագայում:

Հայերեն English Русский

COP17-ի շրջանակում հանդիպել են Հայաստանի և Նորվեգիայի շրջակա միջավայրի նախարարները

ՀՀ ՆԳ նախարարն Իտալիայում մասնակցել է Թմրամիջոցների դեմ պայքարի եվրոպական կոալիցիայի գագաթնաժողովին

Նորվեգիայի ԱԳՆ-ն արձագանքել է Նոբելյան հանձնաժողովի հասցեին Թրամփի քննադատությանը

Հրապարակվել է 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը

Ըմբիշ Կարեն Ասլանյանն ԱԱ-ի եզրափակչում է

Ընտանեկան բռնության դեպքերով վարույթի շարունակությունը պետք է կախված չլինի տուժողի բողոքից կամ դատախազի հայեցողությունից․ Արփինե Սարգսյան

Արդյունավետ մենեջմենթը ենթադրում է առաջնահերթությունների սահմանում, մինչդեռ պարեկների ծանրաբեռնվածությունը սահմանափակում է այդ հնարավորությունը․ ՆԳ նախարար

Տարիներ շարունակ 25 հազար դրամով տրամադրված անձնագրերը չեն ապահովել կենսաչափական համակարգի լիարժեք հնարավորությունները․ ՆԳ նախարար

Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումը

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վերականգնվել է շուրջ 50.000.000 դրամի վնաս