ԱԳՆ-ում կայանալու է Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրի դյուրացման  հարցերով համատեղ կոմիտեի 5-րդ նիստը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաքին գործերի նախարարությունում սեպտեմբերի 13-ին կայանալու է Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրի դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի 5-րդ նիստը, որտեղ անդրադարձ է կատարվելու ՀՀ քաղաքացիների կողմից արտոնագրի ստացման ընթացքում առաջացող մի շարք խնդիրներին: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, սեպտեմբերի 13-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Նիստի ժամանակ քննարկվելու են Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրի դյուրացման մասին համաձայնագրի կիրարկման հետ կապված հարցեր, ինչպես նաև քննարկվելու են դրա արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը և անդրադարձ է կատարվելու խնդիրներին: Նշեմ, որ հայկական կողմը ԵՄ գործընկերներին ուշադրության է հրավիրելու այն հանգամանքի վրա, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ստացվում են բազմաթիվ բողոքներ, որոնք կապված են ԵՄ անդամ պետությունների հյուպատոսություններում մուտքի արտոնագրի ստացման համար գրանցման խելամիտ ժամկետների ամրագրման առաջացող բարդությունների հետ, ինչպես նաև այն անհիմն մերժումների քանակի հետ, որոնք կապված են այն անձանց հետ, որոնք բավական հաճախ են շրջագայում ԵՄ անդամ պետություններում` ուսանողներ, գիտնականները, լրագրողներ և այլոք»,- ընդգծեց Նաղդալյանը:

ԱԳՆ մամուլի խոսնակը շեշտեց, որ Հայաստանը ԵՄ-ի հետ համագործությունում կարևորում է մարդկանց միջև շփումների խրախուսումը և ԱԳՆ-ն մշտապես հանձնառու ենք լինելու այս հարցին:

Հայերեն English Русский

Շոգի հետևանքով Ֆրանսիայի տնտեսական կորուստները կարող են հասնել 6 մլրդ եվրոյի. Le Monde

Բեսենթը հնարավոր է համարել մոտակա օրերին ԱՄՆ-ի և Իրանի կողմից Հորմուզի նեղուցի թեմայով համաձայնության հասնելը

Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է մետաբոլիկ համախտանիշի թեմայով համաժողով

Moody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարը

COP17-ին և  COP31-ին ընդառաջ հրապարակվել է Հայաստանի Ազգային երիտասարդական հայտարարությունը

Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի հարավ-արևմուտքում գտնվող օդանավակայանին հարվածելու մասին

Հայկ Կոնջորյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ

Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Ղազախստանի նախագահի հեռախոսազրույցը

«Հին Խնձորեսկ»-ի Անապատ եկեղեցու պեղումների ընթացքում բացվել է 1748-1749 թվականների տապանաքար

Կատարը կոչ է արել Հորմուզի նեղուցում վերականգնել բնականոն իրավիճակը