ԱԱԾ-ն մերժել է Դավիթ Սանասարյանի քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայությունը մերժել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի (ում լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը: Ինչպես տեղեկացնում, է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Դավիթ Սանասարյանը:

«ԱԱԾ քննիչը մերժեց իմ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու փաստաբաններիս հիմնավոր ու փաստարկված միջնորդությունը»,- գրել է Սանասարյանը:

Սեպտեմբերի 5-ին ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը (ում լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) քրեական գործի նյութերն ուսումնասիրելուց հետո պաշտպանների հետ որոշել է իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացնել՝ հղում անելով քրեական գործում արդեն առկա ողջ նյութերին:

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը 2019 թվականի ապրիլի 18-ին Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից 18.04.2019թ. որոշում է կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին: Դավիթ Սանասարյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ Դավիթ Սանասարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը դադարեցնելու վերաբերյալ:

Հայերեն Русский

Պուտինը Truth Social չի կարդում. Զելենսկին ՌԴ-ին մեղադրել է էներգետիկ հրադադարը խախտելու համար

Արարատ Միրզոյանն ու Օմանի ԱԳ նախարարը անդրադարձ են կատարել տարածաշրջանային զարգացումներին

COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ

Ադրբեջանցի զինծառայողի Հայաստան ներխուժումը կասկածի տակ չի դնում հաստատված խաղաղությունը․ Փաշինյանը՝ Շաքիի միջադեպի մասին

Շվեյցարիայի ԱԳ նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Ինացիո Կասիսը կայցելի Հայաստան

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 12/10/26

Ասիական ինդեքսներն աճել են - 12/10/26

Ֆրանսիան Ռուսաստանի կողմից էներգետիկ հրադադարը հարգելու որևէ նշան չի տեսել. Մակրոն

Ստորագրվել է Հավուց թառ վանական համալիրի վերականգնման վերաբերյալ հուշագիր

Այս պահի դրությամբ Հայաստանը պատրաստ չէ դառնալ ԵՄ անդամ. Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրություն կատարելու մասին