Հասարակական

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ազատազրկման դատապարտված անձանց վերաբերյալ օրինագիծը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրենքի նախագիծը ներկայացրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

Օրենքի նախագծով առաջարկվում է ազատազրկման դատապարտված անձի կողմից պատիժը կրելու սահմանված կարգի չարամիտ խախտում համարել մեկ տարվա ընթացքում պատժի կրման սահմանված կարգի ոչ թե երկու, այլ երեք կամ ավելի խախտումները:

Հայերեն Русский