Հրդեհների դեպքերից մի քանիսը դիտավորության արդյունք են. Ֆելիքս Ցոլակյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապացուցված է, որ ամռանը տեղի ունեցած մեծ թվով հրդեհներից մի քանի դեպք եղել է դիտավորության արդյունք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ անդրադառնալով հարցին, թե ամռանը տեղի ունեցած այդքան մեծ թվով հրդեհներն ինչի արդյունք են:

«Ընդհանրապես դա կապում եմ մարդկային գործոնի հետ, 90 տոկոսից ավելին մարդկային գործոնն է: Ունենք նաև դեպքեր, որոնք, ապացուցված է, որ այրել են դիտավորյալ: Երեք դեպքով հիմա դատախազությունում քրեական գործեր կան»,-ասաց Ցոլակյանն ու նշեց, որ երեք դեպքերը խոշոր չեն եղել, եղել են համեմատաբար փոքր դեպքեր:

Նախարարը չկարողացավ ասել, թե դրդապատճառները որոնք են եղել, դա պետք է պարզի քննության ընթացքում: Ցոլակյանը նշեց՝ հրդեհների համար բացի մարդածինից եղել են նաև այլ պատճառներ, օրինակ՝ կայծակը:

Անդրադառնալով Ծիծեռնակաբերդի զբոսայգում օգոստոսին բռնկված հրդեհի դեպքին՝ Ցոլակյանը նշեց՝դիտավորություն չի տեսել, անզգուշության արդյունք է:

Հայերեն Русский

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ»–ի հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

Իրանը սպառնալիքի դեպքում պետք է պատրաստ լինի գործել ցանկացած տարածաշրջանում. Մոջթաբա Խամենեի

Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը. Ժաննա Անդրեասյան

Հայաստանում պաշտոնապես ներդրվեց կենսաչափական նոր համակարգը. «ՀայՓաս» ընկերությունը բացեց սպասարկման առաջին կենտրոնը

Երևանում շահագործվող շատրվանների աշխատանքը նոյեմբերի 1-ից կդադարեցվի

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա