Տնտեսություն

Moody's միջազգային վարկանշային գործակալությունն Ամերիաբանկի վարկանիշը բարձրացրել է Ba3

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հեղինակավոր Moody's միջազգային վարկանշային գործակալությունը բարձրացրել է Ամերիաբանկին շնորհած վարկանիշները, մասնավորապես.

  • ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների B1 վարկանիշը սահմանել է Ba3
  • արտարժույթով երկարաժամկետ ավանդների B2 վարկանիշը` B1
  • կոնտրագենտի ռիսկի երկարաժամկետ Ba3 վարկանիշը` Ba2:

Վարկանիշի վերանայումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության վարկանիշի բարձրացմամբ` B1-ից («դրական» հեռանկարով) մինչև Ba3` «կայուն» հեռանկարով: Փոփոխությունը տեղի է ունեցել 2019թ. օգոստոսի 27-ին:

Ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների վարկանիշի` B1-ից մինչև Ba3 բարձրացման հիմքում է Ամերիաբանկի վարկունակության բազային գնահատականների (Baseline Credit Assessments) բարձրացումը b1-ից մինչև ba3, որը պայմանավորված է Հայաստանի բանկային հատվածի մակրո ցուցանիշների բարելավմամբ և Ամերիաբանկի մշտապես բարձր և կայուն ֆինանսական ցուցանիշներով, մասնավորապես`

  • ակտիվների բարձր որակով
  • ամուր դիրքով ըստ կապիտալի
  • բարձր շահութաբերությամբ և
  • իրացվելիության բավարար մակարդակով և միջոցների ներգրավման դիվերսիֆիկացված աղբյուրներով:

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:

Հայերեն English Русский

«Սիմֆոնիկ ռոք՝ հանուն երեխաների առողջության» համերգի հասույթն աննախադեպ 45 մլն դրամ է

ԱՄՆ նախագահը մեկ տարով երկարաձգել է ռուսական նավերի՝ ամերիկյան նավահանգիստներ մտնելու արգելքը

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է ԵԽ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի անդամներին

Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը պաշտոնական այցով գտնվում է Սլովակիայում

Երևանի քաղաքապետը հանդիպել է Անաստաս Միկոյան 64 շենքի բնակիչների և սնանկ ճանաչված կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ հանձնաժողովի անդամները GRETA-ի փորձագետների հետ քննարկել են թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության հարցեր

ՊԵԿ-ի էլեկտրոնային կառավարման համակարգերի աշխատանքը վերականգնվել է, ապրիլի 24-ին և 25-ին հնարավոր են դրանցից օգտվելու որոշակի սահմանափակումներ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը հանդիպել է Heritage հիմնադրամի պատվիրակությանը

Իրանն ու Տաջիկստանը մտադիր են ուժեղացնել պաշտպանական և ռազմական համագործակցությունը

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել չինական նավթավերամշակման գործարանի նկատմամբ՝ իրանական նավթ գնելու համար