Հասարակական

Վրաստանում միկրոավտոբուսի վթարից տուժածներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

1 րոպեի ընթերցում

Վրաստանում միկրոավտոբուսի վթարից տուժածներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնում Թբիլիսիի մոտակայքում Երևանից Բաթումի ուղևորվող միկրոավտոբուսի վթարի հետ կապված:

«Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ առողջապահության նախարարության հաղորդագրությունը:

«Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել Թբիլիսիի մոտակայքում։ Տուժածներից նախնական 15-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են որոնցից 2-ը մահացել են։

13 հոգի տեղափոխվել են Վրաստանի տարբեր հիվանդանոցներ։ Նրանցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ի վիճակը բավարար է, 6-ը ստացել են համապատասխան բուժօգնություն և դուրս են գրվել։

Առողջապահության նախարարությունը կապի մեջ է վրացի գործընկերների հետ, վերջիններիս Հայաստան տեղափոխելու և բուժօգնությունը կազմակերպելու հարցում»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում