Տնտեսություն

Կառավարությունը մեկ շաբաթում 34 մլրդ դրամի ներդրումային ծրագրերի վերաբերյալ որոշումներ է կայացրել

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը մեկ շաբաթում 34 մլրդ դրամի ներդրումային ծրագրերի վերաբերյալ որոշումներ է կայացրել

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հարկային արտոնություններ տրամադրեց մի քանի ընկերությունների ներդրումային ծրագրերի իրականացմանը:

Անդրադառնալով ներդրումային ծրագրերին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ կառավարության նախորդ նիստում անդրադարձել էին ավելի քան 10 մլրդ դրամի ներդրումային ծրագրի: «Կառավարության այս նիստում անդրադառնում ենք մոտավորապես 24 մլրդ դրամի ներդրումային ծրագրի: Այսինքն, մեկ շաբաթվա ընթացքում մենք քննարկել ենք 34 մլրդ դրամի ներդրումային ծրագիր և կոնկրետ որոշում ենք կայացրել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում