Հնդկաստանում ԵՊԲՀ-ն ճանաչվել oտարերկրյա լավագույն բժշկական համալսարան հնդիկների համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում օրերս կայացած «Կրթության գերազանցություն, գլոբալ ընտրություն» մրցանակաբաշխությանը ԵՊԲՀ-ն հաղթող ճանաչվեց «Օտարերկրյա լավագույն բժշկական համալսարան հնդիկների համար» անվանակարգում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ԵՊԲՀ-ից, Հնդկաստանում ԵՊԲՀ-ի շրջանավարտների միության նախագահ Դալջետ Սինգ Չաուհանին և ԵՊԲՀ միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանին մրցանակը հանդիսավոր կերպով հանձնեց Հնդկաստանում ճանաչված դերասան Ջեկի Շրոֆֆը:

Այս անվանակարգում Հնդկաստանի կողմից շնորհվող մրցանակը բժշկական կրթության ոլորտում երկարատև աշխատանքի գնահատական է, որն ավելի կսերտացնի ու կամրապնդի կրթության բնագավառում երկու երկրի համագործակցությունը: ԵՊԲՀ-ն, կարևորելով բժշկական կրթության արտահանումը որպես ռազմավարություն, շարունակում է ընդունել, կրթել ու բժիշկներ պատրաստել այլ երկրների համար: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր բազմաթիվ արտասահմանցի ուսանողների կողքին հնդիկ ուսանողների թիվը մնում է գերակշռող՝ ավելի քան 600 ուսանող:

Համաձայն Հնդկաստանի ազգային քննական հանձնաժողովի տվյալների՝ արտասահմանյան բժշկական շրջանավարտների քննություն (Foreign Medical Graduates Examination (FMGE)) հանձնելու վիճակագրությամբ ԵՊԲՀ-ն ևս առաջատարների շարքում է: Բժշկական համալսարանում կրթություն ստացած հնդիկ ուսանողները վերադառնալով իրենց երկիր՝ բժշկական գործունեություն սկսելուց առաջ, բարեհաջող հանձնում են արտասահմանյան բժշկական շրջանավարտների քննությունը՝ բարձրացնելով թե՛ բժշկական բուհի, և թե՛ Հայաստանի վարկանիշը միջազգային կրթական հարթակներում:

Հայերեն العربية English Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի