ՌՈ գնդապետը 6 մլն ռուբլի կաշառք է վերցրել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը բացահայտել է ռազմական ոստիկանության գնդապետի ապօրինությունները: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, գնդապետը կալանավորվել է:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ՌԴ իրավապահների կողմից թմրանյութերի ապօրինի շրջանառության և մաքսանենգության մեղադրանքով հետախուզվող ազգությամբ հայ քաղաքացին Հայաստանի ռազմական ոստիկանության աշխատակցին տվել է առանձնապես խոշոր չափի կաշառք՝ քննությունից թաքնվելու և հետախուզման հարցերը լուծելու համար:

Օգոստոսի 9-ին, ձեռնարկված միջոցառումների արդյուքնում, հետախուզվողը հայտնաբերվել է Երևանում, բերման ենթարկվել և կալանավորվել: Նա հաղորդում է տվել, որ ռազմական ոստիկանության գնդապետին կանխիկ և բանկային փոխանցումներով տվել է մոտ 6.000.000 ռուբլի կաշառք:Նույն օրը հարուցվել է քրեական գործ: Կատարված բազմակողմանի քննությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ ռազմական ոստիկանության գնդապետը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, իր ծանոթի որդու Հայաստան ժամանելուն պես չի կատարել իր ծառայողական պարտականությունները և չի ապահովել նրան պատասխանատվության ենթարկելը:

2014-2016թթ. օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, հետախուզվող երիտասարդի օգտին գործողություն կատարելու, նաև նրան ՀՀ քաղաքացիություն շնորհելու և հետագայում զինվորական գրքույկ տրամադրելու համար նրա հորից պահանջել և ստացել է 6.000.000 ռուբլի կաշառք:

Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ 2015 թվականի նոյեմբերին գնդապետը, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, որդու և ծնողների Ռուսաստանում գտնվող գույքն ընկերների միջոցով վնասելու սպառնալիքով, հորը ներկայացրել է իր օգտին 1.000.000 ռուբլու գույքային գործողություն կատարելու պահանջ:

Հարուցվել է քրեական գործ: ՌՈ գնդապետը կալանավորվել է: Քննությունը շարունակվում է:

Հայերեն Русский

Եվրոպական ինդեքսները նվազել են - 02/09/26

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 02/09/26

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են - 02/09/26

Նավթի գներն աճել են - 02/09/26

Մադուրոն և նրա կինը դիմել են ԱՄՆ դատավորին՝ իրենց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ