ՀՀ վարչապետը հայտնեց, թե Ամուլսարի հանքի շահագործման դեպքում ինչպես է աշխատելու մոնիտորինգը

2 րոպեի ընթերցում

ՋԵՐՄՈՒԿ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջերմուկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց ու զրուցեց Ամերիկայի Միացյալ Նահանգներից Հայաստան մշտական բնակության եկած մի կնոջ հետ, ով իր մտահոգությունը հայտնեց Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ամերիկահայ կինը նշեց, որ իր միակ հույսն այն է, որ Հայաստանը լինի էկոլոգիապես մաքուր երկիր, և այդ ցանկությունը ունեն նաև ԱՄՆ-ում ապրող մյուս հայրենակիցները:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանի իշխանությունները որդեգրել են «էկո Հայաստան» քաղաքականությունը. այդ մասին գրված է նաև նախընտրական ծրագրում:

Վարչապետի խոսքով` կառավարությունը խնդիր է դրել, որ Ամուլսարի հանքի շահագործումը որևէ ազդեցություն չունենա շրջակա միջավայրի վրա:

«Իսկ ինչպես ենք կարողանալու դա ապահովել: Ինձ ասում են, որ ըստ պլանի` գոյություն ունի ամենօրյա, ամենշաբաթյա և ամենամսյա մոնիթորինգ: Սա նշանակում է, որ փորձագիտական խումբը պետության հովանու ներքո գնալու է և այդ դաշտից խոտ է վերցնելու և լաբորատոր հետազոտություն է իրականացնելու: Եթե պարզվի, որ այդ խոտի վրա նստած փոշին ավելին է, քան միջազգային ստանդարտներով սահմանվածը, ուրեմն 90 օր տրվելու է այդ խնդիրը վերացնելու , և եթե չի վերացվում այդ խնդիրը, հանքը փակվում է լրիվ օրինական հիմունքներով»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ փորձագիտական խմբի մեջ մտնելու են «Լիդիան Արմենիա» ընկերության, Կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:

Հայերեն English

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը