Հասարակական

Կառավարությունն Ամուլսարի հարցով եզրակացությունն ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն

1 րոպեի ընթերցում

Կառավարությունն Ամուլսարի հարցով եզրակացությունն ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության աշխատակազմը «Էլարդի» եզրակացությունը օգոստոսի 21-ին ուղարկելու է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր կառավարության աշխատակազմը «Էլարդի» եզրակացությունը ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն՝ հետեւյալ հանձնարարությամբ.

Պարզել արդյո՞ք եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք Հայաստանի օրենսդրության համաձայն Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում»,- գրել է վարչապետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում