ՀՀ համախառն ներքին արդյունքն աճել է 6.8%-ով
1 րոպեի ընթերցում
![ՀՀ համախառն ներքին արդյունքն աճել է 6.8%-ով](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/08/985452.jpg)
ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում 2019թ. առաջին կիսամյակում ՀՆԱ-ն նախորդ տարվա համեմատ աճել է 6.8%-ով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Համախառն ներքին արդյունքի աճը 2019թ.-ի առաջին կիսամյակի 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 6.8%»,- գրել է Ավինյանը: