Հասարակական

Շոմբի Շարփն աջակցություն է հայտնել դատաիրավական ու հակակոռուպցիոն ոլորտների բարեփոխումներին

1 րոպեի ընթերցում

Շոմբի Շարփն աջակցություն է հայտնել դատաիրավական ու հակակոռուպցիոն ոլորտների բարեփոխումներին

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչՇոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը բարձր է գնահատել արդարադատության նախարարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի միջև համագործակցությունն ու կարևորել տարբեր ուղղություններով դրա զարգացումը:

Շոմբի Շարփը շնորհավորել է Ռուստամ Բադասյանին նշանակման կապակցությամբ և ՄԱԿ-ի համապարփակ աջակցությունն է հայտնել դատաիրավական ու հակակոռուպցիոն ոլորտներում իրականացվող բարեփոխումներին:

Նախարար Բադասյանն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը քննարկել են նշված ոլորտները բարեփոխելուն ուղղված աշխատանքներն ու անդրադարձել ««Դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների ու հարակից օրենքների նախագծերով առաջարկվող կարգավորումներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում