Հասարակական

ՊԲ զինծառայողը լքել է մարտական դիրքը. ադրբեջանական կողմի տեղեկություններով նա իրենց մոտ է

1 րոպեի ընթերցում

 ՊԲ զինծառայողը լքել է մարտական դիրքը. ադրբեջանական կողմի տեղեկություններով նա իրենց մոտ է

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

«Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, զինծառայող Ղազարյանը գտնվում է նրանց մոտ:Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»,- ասված է ԱՀ ՊՆ հաղորդագրությունում:

Ավելի վաղՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել էր, որԱդրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի։«Հաստատում եմ, որ Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի, սակայն հանգամանքները, նրա ով լինելը և այլ մանրամասներ կհայտնեն համապատասխան մարմինները»,- գրել էր նա ֆեյսբուքի իր էջում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում