Արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում. ՀՀ կառավարությունը տվյալներ է հրապարակել
1 րոպեի ընթերցում
![Արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում. ՀՀ կառավարությունը տվյալներ է հրապարակել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/08/983843.jpg)
ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին պետական պարտքը նվազման միտում է դրսևորում 2015-ից ի վեր առաջին անգամ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է Ֆեյսբուք սոցիալական ցանցի ՀՀ կառավարության էջում:
«2015-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում: 2019-ի հունիսի դրությամբ, վերջին 15 ամիսների ընթացքում Հայաստանի արտաքին պետական պարտքը նվազել է 120 մլն դոլարով կամ 2.1 տոկոսով»,-ասված է գրառման մեջ: