Սևանի ծանծաղ մասերում ամեն ինչ կարելի է գտնել. գիտնականին անհանգստացնում է աղբը մաքրելու խնդիրը 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներկայումս Սևանա լճում ընթանում է կալցինացման գործընթաց:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 30-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն էվելինա Ղուկասյանը:

«Ի տարբերություն այլ մետաղների, որոնց լուծելիությունը ջրի ջերմաստիճանի բարձրացման հետ մեծանում է, կալցիումի պարագայում հակառակը` փոքրանում է, և սկսում է կալցիումը նստվածքներ տալ՝ իր հետ հատակ իջեցնելով նաև ջրում կախված բազմաթիվ նյութեր: Սա, կարծես թե, այնքան էլ վտանգավոր գործընթաց չէ, որովհետև դա նպաստում է լուսաթափանցելիության մեծացմանը, քանի որ կախույթներն իջեցնում է հատակ: Սակայն հատակում ստեղծվում են անաերոբ պայմաններ: Բուսական փտած մնացորդները պահանջում են մեծ քանակությամբ թթվածին, որպեսզի քայքայվեն»,- ասաց Ղուկասյանը:

Անդրադառնալով Սևանա լճի աղտոտվածության և աղբահանության խնդիրներին՝ գիտնականը նշեց, որ Սևանա լճի ափամերձ տարածքները, հատկապես` ծանծաղ հատվածը չափից շատ աղտոտված են տարբեր կենցաղային թափոններով:

«Ամեն ինչի կարելի է հանդիպել լճի հատակում: Անգամ գիտական հետազոտություններն են բարդանում հատակում գտնվող ցանցերի, թակարդների պատճառով, որովհետև սարքը իջեցնելու ժամանակ ընկնում է ինչ-որ թակարդի մեջ, և այն կորցնելու վտանգ է առաջանում: Բացի այդ, չենք կարողանում նավը մոտեցնել ափամերձ տարածքներ՝ հետազոտելու, քանի որ ողջ ափը պատված է ձկնորսական ցանցերով և թակարդներով, որոնց մեծ մասը ձկնորսները պարզապես թողել են հատակին: Այդ ցանցերի մեջ շարունակում են կենդանիներ ընկնել, որոնք հետագայում չեն կարողանում տեղաշարժվել և սատկում են»,- ընդգծեց Ղուկասյանը:

Նա նշեց, որ Գեղարքունիքի մարզում, ինչպես նաև Հայաստանի մյուս մարզերում աղբահանության խնդիրը շատ վատ է կազմակերպված՝ սկսած հենց գետերից, որոնք վերածվել են ոչ միայն կոյուղագծերի, այլև դարձել են աղբ տեղափոխող մակերևույթային հոսքեր, իսկ այդ գետերը հանդիսանում են ծննդավայր էնդեմիկ ձկնատեսակների համար:

Հայերեն English Français Русский

2026 թվականի ապրիլից մինչև հունիսի 7-ը ժամը 15:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրեական վարույթ

Արայիկ Հարությունյանը շատ լավ է գնահատում ընտրությունների ընթացքը

Եթե ընտրություններն անցնում են առանց խախտումների, ժողովրդի որոշումը պետք է հարգվի․ Հայկ Մարության

Արարատ Միրզոյանի կարծիքով՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն առողջացման կարիք ունեն

Գյումրիում ընտրատեղամասի դիմաց քաղաքական ուժերից մեկի շտաբի ներկայացուցիչներն ընտրակաշառք են բաժանել․ կան ձերբակալվածներ

Արայիկ Հարությունյանի և Վահագն Ալեքսանյանի ասուլիսը

ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին ժամը 15։00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ

5 անձ է ձերբակալվել ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով

Արամ Սարգսյանը քվեարկել է հանուն անկախ և ժողովրդավար Հայաստանի Հանրապետության

Էդմոն Մարուքյանն ակնկալում է, որ քաղաքական միտքն ու պառլամենտարիզմը կվերադառնան խորհրդարան