Շիրակից սկսելը պետք է վարակիչ լինի. մարզպետը Փաշինյանի հեղափոխական քայլերթը Գյումրիից սկսելու մասին

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հույս հայտնեց, որ գործարարների համար վարակիչ կլինի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Շիրակից սկսելու օրինակը, հավանաբար նկատի ունենալով նախորդ տարի թավշյա հեղափոխության քայլարշավի սկզբնակետ Գյումրի քաղաքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարզպետն ասաց հուլիսի20-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկած «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի»ներդրումային-գործարար համաժողովին իր ողջույնի խոսքում:

«Մենք մեր համաժողովի մասնակիցներին բաժանել ենք երկու սեգմենտի՝ այն մարդիկ, ովքեր սկսել են Շիրակից, և այն մարդիկ, ովքեր պատրաստվում են սկսել Շիրակից: Պարոն վարչապետ, դուք նաև Շիրակից սկսողների լավ օրինակներից մեկն եք, և հուսով ենք, որ այս օրինակը վարակիչ կլինի: Այսօր թվային տվյալներով չեմ ծանրաբեռնի, այսօր ցանկանում ենք ավելի շատ ցույց տալ Շիրակն այնպիսին, ինչպիսին կա, ցույց տալ մեր զգացմունքներն ու էմոցիաները»,- ասաց Պետրոսյանը:

ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված«Իմ քայլը հանուն Շիրակի մարզի»բիզնես համաժողովը նպատակ ունի ստեղծել հարթակ,որը կնպաստի մարզի տնտեսության և համայնքների զարգացմանը՝ տեղի և օտարերկրյա գործարարների միջև բազմակողմ,փոխշահավետ համագործակցության կայացման միջոցով: Համաժողովը հնարավորություն է ստեղծում ներկայացնելու մարզի տնտեսական ներուժը,զարգացման հեռանկարները և հստակ ոլորտային ներդրումային նախագծերը:

«Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային-գործարար համաժողովի պաշտոնական մասն ունի շուրջ 300 մասնակից: Ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ոլորտային գերատեսչությունների ղեկավարներ, պատգամավորներ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններ, պետական և մասնավոր ընկերությունների, այդ թվում՝ խոշոր, միջին և փոքր ձեռնարկությունների ներկայացուցիչներ, արտերկրից 50 գործարարներ, տեղի 150 գործարարներ, փորձագետներ, միջազգային կառույցների, պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչներ:

Հայերեն English Русский

Կառավարությունը միջոցներ է հատկացրել մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով

Շաքարի ներմուծողների թիվն ավելացել է, շուկայի ուսումնասիրությունը շարունակվում է․ Շուշան Սարգսյան

Դպրոցներում սպառողական կրթություն ներդնելու աշխատանքներ են սկսվել․ Շուշան Սարգսյան

Ղազախստանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Առանց Իրանի յոթ պայմանների կատարման ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթաց չի լինի. Ղալիբաֆ

ԱԺ-ում պատգամավորները բարձրացրել են առցանց տաքսիների գների և միջնորդավճարների հիմնավորվածության հարցը

Թաիլանդի մի քանի շրջան աղետի գոտի է հայտարարվել հեղեղումների պատճառով

Մհեր Գրիգորյանն ու Յոհաննես Լուխները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին