Ադրբեջանի նախագահի հետ թեժ գիծը աշխատում է, սակայն չի երաշխավորում, որ զոհեր չեն լինելու. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև թեժ գիծը աշխատում է, բայց դա, ցավոք, չի երաշխավորում, որ շփման գծում զոհեր չեն լինելու: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրենՀրայր Թամրազյանիհետ հարցազրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց մենք աշխատում ենք դրա համար, որպեսզի բանակցությունները ունենան հստակ արդյունք: Ինչու՞ բանակցությունները չունեն հստակ արդյունք: Ես հիմա միջազգային հանրության ներկայացուցիչների հետ, երբ ուզում եմ նկարագրեմ իրավիճակը, թե ինչու բանակցությունները առաջ չեն գնում, ասում եմ, որ ընդամենը կա մեկ պատճառ և մեկ նախադասություն: Երբ ընտրվեցի ՀՀ վարչապետ, Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարեցի, որ Ղարաբաղի հարցի լուծման որևէ տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովրդի համար: Սա աննախադեպ հայտարարություն էր մեր իրականության մեջ, որովհետև Հայաստանի Հանրապետության ոչ մի ղեկավար չի ասել, որ որևէ լուծում պետք է նաև Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի լինի:

Սա շատ կարևոր հայտարարություն է և լուրջ հիմք է ստեղծում բանակցային առաջընթացի համար: Հետևաբար, ինչո՞ւ չկա այդ առաջընթացը, շատ պարզ պատճառով, որովհետև Ադրբեջանի նախագահը նույն նախադասությունը հրաժարվում է արտաբերել: Նա էլ պետք է ասի, որ Ղարաբաղի հարցի ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, Ղարաբաղի և Հայաստանի ժողովրդի համար»,- ընդգծեց Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ քանի դեռ այդ նախադասությունը Ադրբեջանի կողմից չի հնչել, նշանակում է՝ բանակցությունները արդյունավետ չեն:

«Հետևաբար, որևէ մեկը, որ մտածում է, որ Ղարաբաղի հարցի լուծումը կարող է ընդունելի լինել Ադրբեջանի ժողովրդի համար և ընդունելի չլինել Ղարաբաղի ու Հայաստանի ժողովրդի համար, նա ոչ Ղարաբաղի ժողովրդին է ճանաչում, ոչ էլ Հայաստանի ժողովրդին»,- եզրափակեց Փաշինյանը:

Հայերեն English Русский

Ուկրաինական ուժերը հարվածել են «Սբերբանկի» տվյալների մշակման կենտրոնին

Նոյեմբերի 1-ից մի շարք ապրանքախմբերի համար կմեկնարկեն նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրեր

«Դասարանից՝ ուղեծիր». Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներում

ԱԹՍ-ն հարվածել է Իրանի հարավային Սիրիկի նավահանգստի մոտ գտնվող նավակի

ՔԿ-ում տեղի է ունեցել խորհրդակցություն. ներկայացվել են կադրային նոր նշանակումները

ԱՄՆ-ն Կիևին նախազգուշացրել է հետախուզական տվյալների փոխանակման հնարավոր դադարեցման մասին. Զելենսկի

CENTCOM-ը հայտնել է, որ ամերիկյան ուժերն ապահովել են 19 միլիոն բարել նավթ տեղափոխող լցանավերի անցումը Հորմուզի նեղուցով

Գործընթացը հասունացել է, հնարավոր է՝ վաղն առավոտյան արթնանանք ու լրահոսում տեսնենք հետևյալ վերնագիրը՝ «Հայաստան–Թուրքիա սահմանը բաց է». Միրզոյան

Զանզիբարի նախագահը ժամանել է Երևան

Իրանի և Օմանի արտգործնախարարները քննարկել են Եմենում տեղի ունեցող զարգացումները