Հասարակական

Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհին քարաթափման զոհերի թիվը հասել է երկուսի

1 րոպեի ընթերցում

Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհին քարաթափման զոհերի թիվը հասել է երկուսի

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհին քարաթափման զոհերի թիվը հասել է երկուսի, մեկ մարդ տուժել է։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հուլիսի 14-ին, ժամը 13:56-ին նախարարության «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքից դեպի Վրաստանի սահման տանող ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին տեղի է ունեցել քարաթափում, վնասվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ.անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ կա երկու զոհ (Կ.Գ., ծնված 1984 թ. ու Լ.Մ., ծնված 2007 թ.) և մեկ տուժած (Վ.Մ., ծնված 1984 թ.):

Վ.Մ.-ն հոսպիտալացվել է Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Վ.Մ.-ն այնուհետև տեղափոխվել է Երևան:

Նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում